Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Կինոն խաղաղության և հանդուրժողականության համատեքստում

Կինոն խաղաղության և հանդուրժողականության համատեքստում
01.11.2013 | 13:23

«Ռեժիսորներ առանց սահմանների» (ՌԱՍ) նախագիծը ՈՒկրաինայում Կիևի 43-րդ «Մոլոդիստ» միջազգային կինոփառատոնի շրջանակներում իրականացրել է պրոդյուսերների աշխատաժողով: Այս մասին տեղեկացնում են «Ոսկե ծիրան» փառատոնի մամուլի ծառայությունից, մասնավորապես նշում, որ աշխատաժողովի ընթացքում տասներկու պրոդյուսեր և ռեժիսոր ներկայացրին տասնմեկ խաղարկային ֆիլմերի նախագծեր: Հայաստանից մասնակիցները չորսն էին` Անի Ոսկանյանը` «Բրավո, վիրտուոզ», Հելենա Մելքոնյանը` «Ալիսան և Ճագարները», Օքսանա Միրզոյանը` «Անդունդ» և Շուշան Քոչարյանը` «Երկար այգիներում», Ադրբեջանից ընտրվել էր մեկ նախագիծ` Էլդար Ալբերթսոնի` «Երկար այգիներում»-ը, Վրաստանից երկուսը` Էլեն Մարգվելաշվիլու` «Թմբկահարը (Percussionista)» և Նոշրա Չխաիձենու` «Մութ օրը» և ՈՒկրաինայից հինգ մասնակից` Ալեքսանդրա Կոստինան` «Չղջիկ և աստղ», Քեյթ Կուրոխտինան` «Kai», Վերա Յակովենկոն` «Օտարը», Վյաչեսլավ Բիհուն` «Հանուն միլիոնների» և Մարիսիա Նիկիտյուկը` «Երբ անտառներն ընկնում են» նախագծերով:

Պրոդյուսերների աշխատաժողովի հետ համատեղ` ՌԱՍ-ը կինոփառատոնի շրջանակներում ներկայացրել է «Ֆիլմեր առանց սահմանների» կինոծրագիրը և կազմակերպել «Կինոն խաղաղության և հանդուրժողականության համատեքստում» խորագրով գիտաժողով: Վերջինս Կիևի 43-րդ «Մոլոդիստ» միջազգային կինոփառատոնի պաշտոնական ծրագրում էր: Գիտաժողովը համախմբել է կինոարդյունաբերության ոլորտի բարձրակարգ մասնագետների` կինոգործիչների, կինոգետների, պրոդյուսերների, փառատոների կազմակերպիչների:
Գիտաժողովի նպատակն է կինոյի և մշակույթի միջոցով տարածաշրջանում խաղաղության, հանդուրժողականության և սահմաններ չճանաչող միջմշակութային երկխոսության հնարավոր ուղիների բացահայտումն ու դրանց կայացումը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1835

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ